12:29  ,  18 հուլիսի, 2015

Պլատինին կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կմասնակցի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին, հաղորդում է AS-ը:

Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդին ՈւԵՖԱ-ից բացի աջակցում են եւս երեք կոնֆեդերացիաներ՝ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկան, Ավստրալիան:

ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրության օրը հայտնի կդառնա հուլիսի 20-ին Ցյուրիխում:

Մայիսին վերընտրված Զեպ Բլատերը կոռուպցիոն սկանդալների ֆոնին հրաժարվել է մասնակցել արտահերթ ընտրությանը:

Պլատինին ցանկանում է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում տեսնել Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբախին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English