13:40  ,  9 հուլիսի, 2015

Արգենտինան գլխավորեց ՖԻՖԱ-ի աղյուսակը, Հայաստանը շարունակում է նահանջել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է եւս 5 աստիճան եւ զբաղեցնում է 89-րդ տեղը: Հայաստանի թիմի միավորների քանակը 449-ից նվազել է մինչեւ 373:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակն ունի նոր առաջատար: Արգենտինայի հավաքականը Չիլիում ավարտված Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում տանտերերից կրած պարտությունից հետո շրջանցել է աշխարհի չեմպիոն Գերմանիային եւ բարձրացել է առաջին տեղ: Լավագույն եռյակը եզրափակում են բելգիացիները:

Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից պորտուգալացիները պահպանել են 7-րդ տեղը, դանիացիները 24-րդն են, ալբանացիները՝ 36-րդը, իսկ սերբերը՝ 43-րդը: 

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 4-ին՝ Բելգրադում հյուրընկալվելով սերբերին, որոնց դեմ երեւանյան հանդիպումն ավարտել է 1:1 հաշվով:

ՖԻՖԱ-ի հուլիսյան աղյուսակ

1. Արգենտինա - 1473 միավոր
2. Գերմանիա - 1411
3. Բելգիա - 1244
4. Կոլումբիա - 1217
5. Հոլանդիա - 1204
6. Բրազիլիա - 1186
7. Պորտուգալիա - 1177
8. Ռումինիա - 1166
9. Անգլիա - 1157
10. Ուելս - 1155
11. Չիլի - 1129
12. Իսպանիա - 1110
89. Հայաստան - 373

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում