Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենը վերադարձել է Հոլանդիայի հավաքական, որը գլխավորել է 2004-2008-ը:
Այս անգամ 50-ամյա Վան Բաստենը կաշխատի ազգային թիմի մարզչական շտաբում, որը Գուս Հիդինկի հեռացումից հետո գլխավորում է Դանի Բլինդը:
Հոլանդացի մարզիչի նախորդ աշխատավայրն էր «ԱԶ Ալկմարը», որը նա գլխավորում էր 2014-ին, գրում է Goal.com-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում