Երեւանի «Փյունիկի» եւ Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» միջեւ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը կսպասարկի Անդորրայի մրցավարական անձնակազմը։
Հուլիսի 7-ին Սան Մարինոյում անցկացվելիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Իգնասի Վիլյամոր Ռոսադոսը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Հիշեցնենք, որ Երեւանում կայացած առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է 2:1 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում