Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսն անդրադարձել է իր տրանսֆերի վերաբերյալ լուրերին:
«Ոչ ոքի հետ բանակցություններ չեմ վարում»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ բրիտանական ու իսպանական մամուլը վերջին շրջանում Ռամոսին ուղարկում են «Մանչեսթեր Յունայթեդ»: Նշվում է, որ 29-ամյա պաշտպանը գոհ չէ «Ռեալում» իր աշխատավարձից եւ պահանջում է տարեկան 10 միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում