17:11  ,  4 հուլիսի, 2015

«Գանձասար-Կապանը» պայմանագիր է կնքել «Ալանիայի» հարձակվողի հետ

«Գանձասար-Կապանին» է միացել ռուսաստանցի կենտրոնական հարձակվող Ացամազ Բուրաեւը, որը կապանյան ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մինչեւ «Գանձասար-Կապան» տեղափոխվելը 25-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Նալչիկի «Սպարտակում», Վլադիկավկազի «Ալանիայում» եւ մի շարք այլ ակումբներում: «Ալանիայի» կազմում Բուրաեւը մասնակցել է նաեւ Ռուսաստանի Գավաթի 2010/11թթ. եզրափակիչին, որում 2:1 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ն: Նա նաեւ մասնակցել է 2010/11թթ. մրցաշրջանի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի՝ ղազախական «Ակտոբեի» հետ խաղին եւ դարձել է գոլի հեղինակ: 2014/15 մրցաշրջանում 178 սմ հասակ ունեցող Բուրաեւը «Ալանիայի» կազմում մասնակցել է 22 հանդիպման եւ խփել 12 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով