17:47  ,  3 հուլիսի, 2015

Պաշտոնական. Ֆալկաոն մեկ տարի կխաղա «Չելսիում»

Անցած մրցաշրջանը վարձակալությամբ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում», հաղորդում է անգլիական ակումբի կայքը։ Ֆալկաոն հանդես կգա վարձակալությամբ, որի ժամկետը կլինի մեկ տարի։

«Շատ ուրախ եմ տեղափոխությանս եւ անհամբեր սպասում եմ մարզումներին։ Հույս ունեմ օգնել «Չելսիին» պաշտպանել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը եւ հաջող հանդես գալ եվրագավաթներում»,- ասել է Ֆալկաոն։

29-ամյա հարձակվողն Անգլիայի անցած առաջնությունում մասնակցել է 26 հանդիպման (14-ը՝ մեկնարկային կազմում) եւ խփել է չորս գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում