15:12  ,  3 հուլիսի, 2015

Լուիս Ադրիանոն եւ Կարլոս Բական տեղափոխվեցին «Միլան»

Իտալական «Միլանը» հայտարարել է երկու տրանսֆերների մասին։ Կարիերան միլանյան ակումբում կշարունակեն Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն եւ իսպանական «Սեւիլիայի» կոլումբացի հարձակվող Կարլոս Բական։

28-ամյա Ադրիանոն կնքել է հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձով։ Տրանսֆերի արժեքը կազմել է 8 միլիոն եվրո։

28-ամյա Բակայի պայմանագիրը եւս հինգ տարով է։ Նրա աշխատավարձը կլինի 2,5 միլիոն եվրո եւ կարող է հասնել մինչեւ 3,5 միլիոնի։

Հիշեցնենք, որ «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է սերբ Սինիշա Միխայլովիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում