13:47  ,  3 հուլիսի, 2015

Ցորկ. Իմոբիլեի տրանսֆերի համար «Բորուսիան» որեւէ առաջարկ չի ստացել

Դորտմունդի «Բորուսիան» Չիրո Իմոբիլեի տրանսֆերի վերաբերյալ այլ ակումբներից առաջարկներ չի ստացել: Այդ մասին հայտնել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը:

«Իմոբիլեն մնում է մեր թիմի խաղացող: Մենք որեւէ առաջարկ չենք ստացել»,- Ցորկի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Ավելի վաղ նշվել էր, որ իտալացի հարձակվողին գնելու ցանկություն ունեն իտալական «Նապոլին» եւ իսպանական «Սեւիլիան»: Գերմանիայի անցած առաջնությունում Իմոբիլեն 24 խաղում խփել է երեք գնդակ, կատարել է մեկ գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում