Մադրիդի «Ռեալը» չի ցանկանում թիմում պահել Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասին եւ պատրաստ է վճարել այլ ակումբում նրա աշխատավարձի տարբերությունը, հաղորդում է AS-ը:
Հայտնի է, որ Իսպանիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան մադրիդյան թիմ տեղափոխվելու համար պահանջել է երաշխավորված տեղ մեկնարկային կազմում:
Կասիլյասի պայմանագրով, հաջորդ մրցաշրջանում Արքայական ակումբը նրան պետք է վճարի 7,5 միլիոն եվրո աշխատավարձ, եւս 7 միլիոն եվրո՝ 2016-2017թթ. մրցաշրջանի համար:
Ամենայն հավանականությամբ, Կասիլյասը կարիերան կշարունակի իտալական «Ռոմայում»:
2010-ին «Ռեալը» նույն տարբերակով վճարել էր նաեւ Ռաուլի աշխատավարձը: Արքայական ակումբի լեգենդար հարձակվողը տեղափոխվել էր գերմանական «Շալկե»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում