«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ բանակցություններն իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերի հարցում հաջող ընթացք են ստացել:
As-ի համաձայն՝ անգլիական ակումբը համաձայնել է Իսպանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 46 միլիոն եվրոյից իջեցնել 35 միլիոնի: «Մանչեսթեր Յունայթեդը» նման քայլի է դիմել, քանի որ ակումբի ղեկավարությունը որոշել է վաճառել Դե Խեային, որպեսզի թիմը կենտրոնանա միայն մարզումների վրա: Գլխավոր մարզիչ Լուի վան Գալն էլ ցանկանում է, որ ակումբը նոր դարպասապահ ձեռք բերի մինչեւ հուլիսի 13-ը, երբ թիմը կմեկնի ամերիկյան շրջագայությանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում