12:11  ,  2 հուլիսի, 2015

Ջեքսոն Մարտինեսը «Պորտուի» 9-րդ ֆուտբոլիստն է, որի տրանսֆերը գերազանցեց 30 միլիոն եվրոն

«Պորտուի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը, տեղափոխվելով Մադրիդի «Աթլետիկո», դարձավ պորտուգալական ակումբի հզոր տրանսֆերային քաղաքականության հերթական ապացույցը, փոխանցում է Infostrada-ն:

28-ամյա Մարտինեսը 9-րդ ֆուտբոլիստն է, ում «Պորտուն» վաճառում է 30 միլիոն եվրոյից ավելի: Նրա տրանսֆերը կազմել էր 35 միլիոն եվրո:

Այդ ցուցանիշով «Պորտուն» ընդգծված առաջատար է համաշխարհային ֆուտբոլում: Ոչ մի թիմի չի հաջողվել 30 միլիոն եվրոյից թանկ վաճառել 5-ից ավելի ֆուտբոլիստների: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում