Թենիսի Ուիմբլդոնի (Անգլիա) մրցաշարի ժամանակ գրանցվել է օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան: Դեռ երբեւէ «Մեծ սաղավարտ» շարքի այս մրցաշարի ժամանակ օդի ջերմաստիճանը չէր հասել ստվերում 35,7-ի, հաղորդում է BBC-ն:
Մինչեւ այս, ամենաբարձր ջերմաստիճանը Ուիմբլդոնի մրցաշարի ընթացքում գրանցվել էր 1986թ. հունիսի 26-ին՝ 34,6:
Ուիմբլդոնի մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամն այս տարի 26,75 միլիոն ֆունտ ստերլինգ է: Ընթանում են երկրորդ շրջանի հանդիպումները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում