19:47  ,  1 հուլիսի, 2015

«Արսենալը» ցանկանում է գնել Ամերիկայի Գավաթի հերոսին

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է գնել Չիլիի հավաքականի եւ «Նապոլիի» հարձակվող Էդուարդո Վարգասին, հաղորդում է sportmediaset-ը։

Անգլիական ակումբը պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 11 միլիոն ֆունտ ստերլինգ։ Իտալական ակումբը դեռ չի պատասխանել «Արսենալի» հարցմանը։ Նախկինում «Նապոլին» երեք անգամ Վարգասին վարձակալությամբ տվել է այլ ակումբների, եւ նրա տեղափոխության հավանականությունը մեծ է։

Էդուարդո Վարգասը չորս գոլով գլխավորում է Չիլիում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկուների ցուցակը։ Եզրափակիչում Չիլիի հավաքականը կմրցի արգենտինացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում