15:52  ,  1 հուլիսի, 2015

Արդա Թուրանը հավատում է, որ մինչեւ հուլիսի 3-ը պայմանագիր է կնքելու «Բարսելոնայի» հետ

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը հավատում է, որ այս շաբաթվա ընթացքում դառնալու է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:

Mundo Deportivo-ի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստն ակնկալում է, որ մինչեւ հուլիսի 3-ը պայմանագիր է կնքելու կատալոնական ակումբի հետ: Այդ մասին Թուրանը հայտնել է իր մտերիմներին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին շատ է դուր գալիս Թուրանի խաղը, իսկ ակումբի նախագահ Խոսե Մարիա Բարտոմեուն հայտարարել էր, որ շուտով իրականացվելու է եւս մեկ տրանսֆեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում