«Սամպդորիան» պաշտոնապես հայտարարել է կամերունցի հարձակվող Սամուել Էտո՛Օ-ին հրաժեշտ տալու մասին:
34-ամյա ֆուտբոլիստի ու իտալական ակումբի միջեւ գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2018-ի ամառը, սակայն կողմերը որոշել են ժամանակից շուտ դադարեցնել համագործակցությունը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Էտո՛Օ-ն բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոյի պես կարիերան շարունակելու է թուրքական «Անթալյասպորում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում