Նորվեգական Ստավանգերում ընթացող Norway Chess 2015 շախմատային սուպերմրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենին: Հայաստանի հավաքականի առաջատարն իր պարտությունն ընդունեց 40-րդ քայլում:
8-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 3 միավոր եւ ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ բաժանում է 8-9-րդ տեղերը: Հունիսի 25-ին կայանալիք 9-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կմցրի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:
Norway Chess 2015, 8-րդ տուր
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)` 1:0
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Յոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա)՝ 1:0
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 0.5:0.5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում