12:32  ,  20 հունիսի, 2015

Իսպանացի կիսապաշտպան Կասաբելյան փորձաշրջան է անցնում «Արարատում»

«Արարատը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին` մարզումներ անցկացնելով Ձորաղբյուրի մարզաբազայում:

Թիմում փորձաշրջան է անցնում 28-ամյա իսպանացի հենակետային կիսապաշտպան Ռոբերտո Կասաբելյան, ով նախկինում հանդես է եկել Իսպանիայի «Սան Ֆերնանդո», «Պուերտոլանո», «Կոնկենսե» ակումբներում, «Աթլետիկոյի» եւ «Ալմերիայի» երկրորդ թիմերում, ինչպես նաեւ` Մոլդովայի «Միլսամիում», Անգլիայի «Բարնետում» եւ Կանադայի «Թանդըր Բեյ Չիլում», հաղորդում է երեւանյան ակումբի կայքը:

«Արարատն» արդեն պայմանագիր է ստորագրել «Բանանցի» եւ «Ալաշկերտի» 22-ամյա նախկին կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանի հետ: Թիմում փորձաշրջան են անցնում նաեւ «Արարատում» 2013/2014 մրցաշրջանում հանդես եկած 30-ամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը, «Բանանցի» եւ «Միկայի» նախկին կիսապաշտպան, 25-ամյա Սարգիս Կարապետյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում