13:15  ,  15 հունիսի, 2015

Ռոնալդուի տեսաուղերձը՝ Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2016-ի ընտրական խաղում Հայաստանի նկատմամբ կամային հաղթանակից հետո ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի միջոցով պատմել է տպավորությունների մասին: 

«Սա շատ տպավորիչ պահ էր: Մենք կարեւոր քայլ արեցինք դեպի Եվրո-2016-ը տանող ընտրական փուլում: Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ինձ եւ մեր ազգային թիմին աջակցելու համար»,- ասել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հունիսի 13-ին կայացած խաղում Պորտուգալիայի հավաքականը 3:2 հաշվով կամային հաղթանակ էր տարել Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ: Արքայական ակումբի առաջատարը չարտերային չվերթով Հայաստանից հեռացել էր խաղից անմիջապես հետո, իսկ Պորտուգալիայի հավաքականը՝ հաջորդ օրը: 5 խաղից հետո պորտուգալացիները 12 միավորով գլխավորում են I խումբը: Երկրորդ տեղում գտնվող Դանիան ունի 10 միավոր, Ալբանիան՝ 7, իսկ Սերբիան ու Հայաստանը՝ մեկական: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով