18:49  ,  13 հունիսի, 2015

Հայ ըմբիշի ոսկե մեդալը՝ Բաքվում

Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերում Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 59 կգ քաշայինների հաղթող Ստեփան Մարյանյանը:

Հայ ըմբիշը եզրափակիչում գոտեմարտեց բելառուս Սոսլան Դաուրովի հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով:

Կիսաեզրափակիչում Ստեփան Մարյանյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Էլմար Մուխտարովին, դրանից առաջ էլ ուժեղ էր Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանից:

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալի համար պայքարում Ռոման Ամոյանը պարտություն էր կրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում