23:26  ,  7 հունիսի, 2015

Միխայել Շումախերի որդին ավտովթարում ձեռքի կրկնակի կոտրվածք է ստացել

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին չի կարողացել ավարտին հասցնել Ավստրիայում կայացած Ֆորմուլա-4-ի մրցարշավը: Միկ Շումախերը բախվել է ավստրիացի Թոմաս Պրյոյնինգի բոլիդին, ինչի հետեւանքով ստացել է ձեռքի կրկնակի կոտրվածք, հաղորդում է Sport1-ը:

15-ամյա Միկ Շումախերը տեղափոխվել է հիվանդանոց: Նա չի կարողացել մասնակցել մրցարշավի երրորդ փուլին: 

Հիշեցնենք, որ Միխայել Շումախերը գլխուղեղի ծանր վնասվածքից հետո անցնում է վերականգնողական փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում