Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին չի կարողացել ավարտին հասցնել Ավստրիայում կայացած Ֆորմուլա-4-ի մրցարշավը: Միկ Շումախերը բախվել է ավստրիացի Թոմաս Պրյոյնինգի բոլիդին, ինչի հետեւանքով ստացել է ձեռքի կրկնակի կոտրվածք, հաղորդում է Sport1-ը:
15-ամյա Միկ Շումախերը տեղափոխվել է հիվանդանոց: Նա չի կարողացել մասնակցել մրցարշավի երրորդ փուլին:
Հիշեցնենք, որ Միխայել Շումախերը գլխուղեղի ծանր վնասվածքից հետո անցնում է վերականգնողական փուլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում