00:06  ,  2 հունիսի, 2015

Ֆերնանդու Սանտուշ. Հայաստանի հավաքականն ուժեղ եւ մոտիվացված մրցակից է

Առաջին խաղում մենք դժվարությամբ ենք հաղթել Հայաստանի հավաքականին, ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը՝ խոսելով Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպման մասին: Պորտուգալիայում կայացած խաղում Հայաստանի թիմը պարտվել է 0:1 հաշվով:

«Հայաստանի հավաքականի համար առաջիկա հանդիպումը կունենա եզրափակիչի նշանակություն: Նրանք ուժեղ են եւ մոտիվացված: Քիչ կարեւոր չէ նաեւ այն, որ մրցակիցն ունի նոր գլխավոր մարզիչ: Վստահ եմ, որ իմ ֆուտբոլիստները կխաղան շատ ուշադիր, քանի որ մեզ համար եւս շատ կարեւոր հանդիպում է»,- Սանտուշի խոսքը մեջբերում է desporto.sapo.pt-ն:

I խմբում Պորտուգալիան 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Հայաստանի թիմը 1 միավորով վերջին տեղում է:

Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին Երեւանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով