23:15  ,  30 մայիսի, 2015

Կասիլյասը 14 միլիոն եվրո է պահանջում «Ռեալից» հեռանալու համար

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարող է ժամանակից շուտ հեռանալ Մադրիդի «Ռեալից»:

Goal.com-ի համաձայն՝ 34-ամյա դարպասապահը պատրաստ է 14 միլիոն եվրոյի դիմաց խզել Արքայական ակումբի հետ գործող պայմանագիրը: Նա 1998-ից է խաղում «Ռեալում», սակայն այս մրցաշրջանում շատ էր հայտնվում քննադատության թիրախում: Կասիլյասի փոխարեն «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Իսպանիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեի» դարպասապահ Դավիդ դե Խեային:

Ընթացիկ մրցաշրջանում Կասիլյասը «Ռեալի» կազմում մասնակցել է 45 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում