Պաշտոնյաները 110 միլիոն դոլարի կաշառք են վերցրել ֆուտբոլի Ամերիկայի 2016թ. Գավաթի խաղարկության անցկացման վայրն ընտրելու համար: Այդ մասին հատուկ ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ի դատախազության գլխավոր տնօրեն Լորետա Լանչը, ABC News-ը:
Ամերիկայի 2016թ. Գավաթն անցկացվելու է ԱՄՆ-ում: Մրցաշարը պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենալու Հյուսիսային Ամերիկայում:
Լորետա Լանչը նշել է նաեւ, որ պաշտոնյաները կաշառք են վերցրել նաեւ ԱԱ-2010-ը ՀԱՀ-ում անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաներ ձերբակալվել են Ցյուրիխում, որտեղ մայիսի 29-ին անցկացվելու են կազմակերպության նախագահական ընտրությունները: ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը ձերբակալվածների թվում չէ, սակայն նրա հանդեպ նույնպես կանցկացվի հետաքննություն եւ կարող է ներկայացվել մեղադրանք:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում