09:37  ,  27 մայիսի, 2015

«Ինտերի» նոր համազգեստը (ֆոտո)

«Ինտերը» ներկայացրել է նոր համազգեստը, որով միլանյան ակումբը հանդես կգա հաջորդ մրցաշրջանի տնային խաղերում:

Nike ընկերության կողմից պատրաստված մարզաշապիկը նվիրված է եվրագավաթներում «Ինտերի» հաղթանակի 25-ամյակին: Նմանատիպ մարզաշապիկով միլանյան ակումբը 1991-ին հաղթել էր ՈւԵՖԱ-ի Գավաթում:

Համազգեստը պատրաստված է նոր տեխնոլոգիաներով: Երկրպագուները նոր մարզաշապիկները կարող են պատվիրել մայիսի 28-ից, իսկ 2 օր անց դրանք կհայտնվեն խանութներում, հայտնում է «Ինտերի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում