20:08  ,  26 մայիսի, 2015

Արշակ Կորյան. Հոլանդիայում ամեն ինչ դուրս է գալիս ինձ

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արշակ Կորյանը պատմել է Հոլանդիայում կայացած Aegon Copa Amsterdam մրցաշարի մասին: Կորյանը «Վիտեսի» մինչեւ 19 տարեկանների թիմի կազմում խփել է 2 գոլ, իսկ հոլանդական ակումբը գրավել է երրորդ տեղը:

«Լավ մրցաշար էր, թեեւ խաղերն անցկացվում էին 2 խաղակեսով՝ 25-ական րոպե: Խաղերն անցկացվում էին Օլիմպիական ստադիոնում, որտեղ շատ երկրպագուներ կային: Ցավալի է, որ 11 մետրանոցներով պարտվեցինք «Անդերլեխտին» եւ դուրս չեկանք երզափակիչ: Ուրախ եմ խփածս 2 գոլերի համար եւ հուսով եմ, որ դա սկիզբն է: Կձգտեմ շարունակել նույն ոգով:

Օրեր առաջ եմ նոր պայմանագիր կնքել «Վիտեսի» հետ: Իմ տեղափոխությամբ զբաղվող ProsportsManagment ընկերության հետ որոշեցինք մեկ տարով երկարաձգել պայմանագիրը: Ինձ ամեն ինչ դուրս է գալիս Հոլանդիայում, իսկ ամենագլխավորն այն է, որ այստեղ ես շարունակում եմ աճել որպես ֆուտբոլիստ»,- Կորյանի խոսքը մեջբերում է Sportbox.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս