19:35  ,  26 մայիսի, 2015

Մարկոս Պիզելին՝ խորհրդանշական հավաքականում

«Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին Sports.kz-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հիշեցնենք, որ Պիզելիի 2 գոլային փոխանցումների օգնությամբ «Ակտոբեն» 3:1 հաշվով հաղթել էր «Տարազին»: Նա մեկնարկային կազմում խաղացել էր 90 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում