09:36  ,  26 մայիսի, 2015

Յուրգեն Կլոպը կհանգստանա կես տարի

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Յուրգեն Կլոպը որոշել է կես տարվա դադար վերցնել:

Bild-ը գրում է, որ 7-ամյա սթրեսային աշխատանքից հետո գերմանացի մասնագետը որոշել է հանգստանալ եւ ոչ մի թիմ չի գլխավորելու հաջորդ մրցաշրջանի առաջին շրջանում:

47-ամյա Կլոպը «Բորուսիայում» վերջին խաղը կանցկացնի մայիսի 30-ին Բեռլինում, որտեղ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգը»: Այս մրցաշրջանից հետո նրան կփոխարինի «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում