22:46  ,  19 մայիսի, 2015

Մեյվեզերը հրաժարվել է Պակյաոյի տիտղոսից

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA Super եւ WBC վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը հրաժարվել է 66,68 կգ քաշային կարգում WBO չեմպիոնական տիտղոսից, որը պատկանում էր ֆիլիպինցի Մենի Պակյաոյին եւ պետք է անցներ ամերիկացի բռնցքամարտիկին մայիսի 2-ին Լաս Վեգասում տարած հաղթանակի շնորհիվ։

Այդ տեղեկությունը հաստատել է WBO-ի նախագահ Պակո Վալկարսելը, հաղորդում է World Boxing News-ը։

Թափուր տիտղոսը հունիսի 27-ին ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում կվիճարկեն ամերիկացիներ Թիմոթի Բրեդլին եւ Ջեսի Վարգասը։

Պակյաոն կենթարկվի ուսի վիրահատության եւ չի կարողանա ռինգ դուրս գալ մինչեւ մեկ տարի։ Մեյվեզերը  Showtime հեռուստաալիքի հետ պայմանագրով պարտավոր է եւս մեկ անգամ դուրս գալ ռինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս