00:18  ,  19 մայիսի, 2015

Բոատենգ. «Բավարիայի» անկումը սկսվեց «Բորուսիայից» կրած պարտությունից

«Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը կարծիք է հայտնել, որ մյունխենյան ակումբի անկումը սկսվել է Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունից (1:1, 0:2՝ 11 մետրանոցներով): Դրանից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երեք անընդմեջ պարտություն կրեց Բունդեսլիգայում եւ դուրս մնաց Չեմպիոնների լիգայից:

«Մենք կորցրեցինք մեր հաղթական ընթացքը: Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչից սկսած անկումը շարունակվում է մինչեւ հիմա: Առջեւում մնացել է մեկ հանդիպում «Մայնցի» հետ: Մենք ցանկանում ենք հասնել դրական արդյունքի»,- Բոատենգի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում