Չեխիայում ընթացող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը: Մարզաձեւի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է մրցաշարի քառորդ եզրափակիչի լավագույն նետումներն ու սեյվերը: Ռուսաստանի հավաքականը 5:3 հաշվով հաղթել էր Շվեդիային, ԱՄՆ-ն 3:1 հաշվով՝ Շվեյցարիային: Կանադան 9:0 պարտության էր մատնել Բելառուսին, Չեխիան 5:3 հաշվով՝ Ֆինլանդիային:
Մայիսի 16-ին կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպումներում Ռուսաստանի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի, Կանադան՝ Չեխիայի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում