02:04  ,  10 մայիսի, 2024

WTA-1000․ Էլինա Ավանեսյանը պարտվեց երկրորդ շրջանում

Աշխարհի 72-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի երրորդ շրջան։

Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 68-րդ ռակետ, ռումինացի Ժակլին Կրիստիանի հետ, որը հաղթեց 5:7, 6:2, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 33 րոպե։

Ժակլինի Կրիստիանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը։

Հռոմի WTA-1000 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում