15:26  ,  6 հոկտեմբերի, 2019

Մահացել է «Սիբիրի» նախկին հոկեյիստ Սամվել Մնացյանը

Երկարատև հիվանդությունից հետո 29 տարեկանում մահացել է «Սիբիրի» նախկին հոկեյիստ Սամվել Մնացյանը, հայտնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

2018 թվականից Մնացյանը բուժում էր ստանում Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում: Հայ մարզիկի մոտ ախտորոշվել էր ողնաշարի ուռուցք:

Մնացյանը 2015-2018 թվականներին հանդես է եկել «Ադմիրալում», այնուհետև 2 տարվա պայմանագիր կնքել «Սիբիրի» հետ:

Հոկեյի միջմայրցամաքային լիգալի (КХЛ) կանոնավոր առաջնությունում Մնացյանը մասնակցել է 183 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում