14:10  ,  12 հունիսի, 2012

«Զենիթն» ու «Արսենալը» բանակցություններ են սկսել

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Լոնդոնի «Արսենալի» հետ Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու վերաբերյալ:

Անգլիացիներն 31-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում են ութ միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ «Զենիթը» պատրաստ է վճարել հինգ միլիոն ֆունտ, հաղորդում է Metro.co.uk-ը:

Հիշեցնենք, որ հունվարին «Զենիթն» Արշավինին վարձակալել էր մինչեւ 2011/2012թթ. մրցաշրջանի ավարտը:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում