Հայտնի դարձան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչի մասնակիցները: Կիսաեզրափակիչի սենսացիան մատուցեց ուկրաինական «Դնեպրը», որը պայքարից դուրս թողեց իտալական «Նապոլիին» եւ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Կիեւում կայացած պատասխան խաղում «Դնեպրը» հաղթեց նվազագույն հաշվով: Իտալիայում ուկրաինական թիմը խաղացել էր ոչ ոքի՝ 1:1:
Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սեւիլիան» պատասխան խաղում էլ վստահ հաղթանակ տարավ իտալական «Ֆիորենտինայի» նկատմամբ՝ 2:0: Առաջին խաղում իսպանացիները երեք անգամ էին գրավել մրցակցի դարպասը:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 27-ին Վարշավայում:
Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
«Դնեպր» (Ուկրաինա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 1:0 (առաջին հանդիպում՝ 1:1)
Եվգենի Սելեզնյով, 58
«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 0:2 (առաջին հանդիպում՝ 0:3)
Կարլոս Բակա, 22, Դանիել Կարիսու, 27
Չիրացրած 11 մետրանոց՝ Յոսիպ Իլիչիչ («Ֆիորենտինա»), 67
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում