00:51  ,  6 մայիսի, 2015

«Բավարիայի» մարզումը «Նոու Կամպում». Լեւանդովսկին՝ դիմակով, Գվարդիոլան՝ գնդակով (ֆոտոշարք)

Կատալոնիա ժամանած Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախախաղային մարզում են անցկացրել «Նոու Կամպ» ստադիոնում:

Դորտմունդի «Բորուսիայի» դեմ գավաթային խաղում այտոսկրի եւ քթի կոտրվածք ստացած լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին մարզվել է պաշտպանիչ դիմակով, որով խաղալու է «Բարսելոնայի» դեմ: Մարզման ժամանակ գնդակով աշխատել է նաեւ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով Գերմանիա տեղափոխվելուց առաջ 4 տարի գլխավորել է «Բարսելոնան», որի կազմում խաղացել է նաեւ ֆուտբոլային կարիերայի տարիներին:

Մայիսի 6-ին կայանալիք «Բարսելոնա» - «Բավարիա» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում