17:25  ,  5 մայիսի, 2015

«Չելսին» նոր պայմանագիր կառաջարկի Մոուրինյոյին

Լոնդոնի «Չելսին» ակտիվացնում է բանակցային գործընթացը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։ Անգլիական ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է երկու տարով երկարաձգել համագործակցությունը մասնագետի հետ, որի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017 թվականը։

Սպասվում է, որ ակումբը Մոուրինյոյին կառաջարկի տարեկան 12 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ, հաղորդում է mirror-ը։

Հիշեցնենք, որ հինգ տարվա ընդմիջումից հետո «Չելսին» առաջին անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնական տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում