11:40  ,  5 մայիսի, 2015

Ցորկը չի բացառել Յուրգեն Կլոպի վերադարձը «Բորուսիա»

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը չի բացառել, որ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Յուրգեն Կլոպը հետագայում կարող է վերադառնալ:

«Ինչո՞ւ ոչ: Հնարավոր է, որ դա տեղի չի ունենա մոտ ապագայում, բայց Յուրգենը դեռ երիտասարդ մասնագետ է: Նա կարող է հետագայում էլ գլխավորել «Բորուսիան»: Չկա ոչինչ, ինչը կխոչընդոտի դրան»,- Ցորկի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանում «Բորուսիան» գլխավորելու է Թոմաս Տուխելը, ում եռամյա պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հուլիսի 1-ից: 41-ամյա մարզիչը 2008-ին Յուրգեն Կլոպին փոխարինել էր նաեւ գերմանական «Մայնցում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում