19:14  ,  4 մայիսի, 2015

Յուրա Մովսիսյանի գնահատականը

«Спорт-Экспресс»-ը գնահատել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստների գործողությունները Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի խաղում։

«Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ստացել է 5,5 գնահատականը, ամենաբարձր գնահատականը 6,5-ն է, որը ստացել են Սերդար Տասկին, Ռոմուլոն եւ Պատրիկ Էբերտը։

«Դուրս գալով փոխարինման՝ Մովսիսյանն ակտիվ էր, սակայն 20 րոպեում խաղընկերներից ստացած 12 փոխանցումներից օգուտ չքաղեց։ Նա գնդակի համար հաղթող դուրս եկավ 16 հնարավորությունից չորսում»,- գրում է կայքը։

Whoscored.com-ը Մովսիսյանի խաղը գնահատել է 6,1, ամենաբարձրը Էբերտինն է՝ 7,88։

Հիշեցնենք, որ «Սպարտակ» - «Զենիթ» հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ Յուրա Մովսիսյանը խաղադաշտ է դուրս եկել 70-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում