21:24  ,  3 մայիսի, 2015

Բունդեսլիգա. Օրվա արդյունքները եւ գոլերը

Գերմանական Բունդեսլիգայում մայիսի 3-ին անցկացվեցին 31-րդ տուրի վերջին 2 խաղերը: «Մայնցը» տանը 1:2 հաշվով պարտվեց «Համբուրգին», իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» Բեռլինում հաղթանակ կորզեց «Հերտայի» նկատմամբ՝ 2:1:

Հիշեցնենք, որ 76 միավոր հավաքած Մյունխենի «Բավարիան» նախորդ տուրում ապահովել էր չեմպիոնությունը: Երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգն» ունի 62 միավոր, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 60 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Լեւերկուզենի «Բայերը» 58 միավորով չորրորդն է, իսկ Դորտմունդի «Բորուսիան» 40 միավորով 9-րդն է եւ պայքարում է Եվրոպայի լիգայի ուղեգրի համար:

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Մայնց» - «Համբուրգ»՝ 1:2

Յունուս Մալի, 76 – Յուլիան Բումգարտլինգեր, 37 (ինքնագոլ), Գոջկո Կաչար, 87

Հեռացում՝ Դանիել Բրոսինսկի, 89 («մայնց»)

«Հերտա» - «Բորուսիա Մ.»՝ 1:2

Վալենտին Շտոկեր, 13 – Մաքս Կրուզե, 11, Իբրահիմո Տրաորե, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով