13:01  ,  3 մայիսի, 2015

Մեյվեզերն ու Պակյաոն՝ սուպերմենամարտի մասին

Ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերն ու ֆիլիպինցի Մենի Պակյաոն Լաս Վեգասում կայացած սուպերմենամարտից հետո կիսվել են տպավորություններով: 38-ամյա Մեյվեզերը նշել է, որ դա իր կարիերայի նախավերջին մենամարտն էր:

Մեյվեզեր. «Նախեաւռաջ ցանկանում եմ այս հաղթանակի համար շնորհակալություն հայտնել Աստծուն: Շնորհակալություն նաեւ իմ երկրպագուներին, ամբողջ աշխարհին ու այն մարդկանց, ովքեր մարզապալատում աջակցում էին ինձ: Պակյոան արտակարգ բռնցքամարտիկ է եւ գտնվում է այս մարզաձեւի բարձունքում: Հիանալի հասկանում էի, որ նա փորձելու է արգեսիվ գործել, սակայն Մենիի հարվածներից շատերը չհասան նպատակին: Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք: Պակյաոն շատ վտանգավոր բռնցքամարտիկ է:

Խոնարհվում եմ հորս առջեւ: Առանց նրա ես չէի հասնի նման արդյունքի: Այժմ ինձ մնացել է անցկացնել մեկ մենամարտ: Իմ վերջին մենամարտը տեղի կունենա սեպտեմբերին, ինչից հետո կավարտեմ կարիերաս: Եկել է ժամանակը»:

Պակյաո. «Կարծում էի, որ խնդիրներ եմ առաջացրել Մեյվեզերի համար, իսկ նա ոչ մի անգամ չցնցեց ինձ: Ես նրանից ավելի շատ հարվածներ կատարեցի: Հաշիվը շատ զարմացրեց ինձ: Մեյվեզերի հզորության հետ խնդիրներ չունեցա: Ֆլոյդը ոչինչ չարեց հաղթանակի համար: Ստացվեց լավ մենամարտ, բայց ես կարծում էի, որ հաղթել եմ»,- փոխանցում է Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում վիճարկվեցին էին WBA (Super), WBC եւ WBO վարկածներով կիսամիջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսները: Մեյվեզերը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ տանելով 48-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում, որում պարտություն չի կրել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում