Իսպանական Պրիմերայի 35-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» 8:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Կորդոբայի» նկատմամբ:
Կատալոնացիները մեծ առավելություն ունեին խաղի հենց մեկնարկից, սակայն մրցակցի դիմադրությունը կոտրեցին միայն առաջին խաղակեսի վերջնամասում, երբ խփեցին 2 գոլ: Ընդմիջումից հետո «Բարսելոնան» աչքի ընկավ եւս 6 անգամ՝ տանելով վստահ հաղթանակ:
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դառնալով երկրորդ խաղակեսում, Իսպանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 40-ի եւ եւ մեկ գնդակով գերազանցեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Կրիշտիանու Ռոնալդուին: Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն էլ իր հերթին խփեց 3 գոլ:
«Բարսելոնան» չորրորդ մրցաշրջանում անընդմեջ Պրիմեայում հատեց 100 գոլի սահմանագիծը եւ 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ մայիսի 2-ին կհյուրընկալվի «Սեւիլիային»:
Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր
«Կորդոբա» - «Բարսելոնա»՝ 0:8
Իվան Ռակիտիչ, 45, Լուիս Սուարես, 45+2, 53, 88, Լիոնել Մեսի, 46, 80, Խերարդ Պիկե, 63, Նեյմար, 84 (11մ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում