11:04  ,  2 մայիսի, 2015

Վենգեր. Մոուրինյոն չի հարգում գործընկերներին

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին մեղադրել է գործընկերներին չհարգելու մեջ, հաղորդում է dailymail-ը:

Ապրիլի 26-ին կայացած Անգլիայի առաջնության 34-րդ տուրի «Արսենալ» - «Չելսի» (0:0) հանդիպումից հետո Մոուրինյոն հայտարարել էր, որ չի ամաչում իր թիմի խաղաոճի համար եւ ձանձրալի պետք է լինի «Արսենալի» երկրպագուներին, որոնց թիմը տասը տարի չի կարողանում նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մարզիչն անցած մրցաշրջանում Արսեն Վենգերին անվանել էր «ձախողումների մասնագետ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English