13:12  ,  1 մայիսի, 2015

«Սպարտակը» տրանսֆերի կհանի Յուրա Մովսիսյանին եւ Արաս Օզբիլիսին

Մոսկվայի «Սպարտակի» նախագահ Լեոնիդ Ֆեդունը թիմի համապատասխան բաժնին հանձնարարել է զբաղվել Հայաստանի հավաքականի խաղացողներ Արաս Օզբիլիսի եւ Յուրա Մովսիսյանի տրանսֆերով։ «Սպարտակը» բաց է այդ խաղացողների վերաբերյալ տրանսֆերային առաջարկների համար, հաղորդում է izvestia-ն։

Հիշեցնենք, որ Օզբիլիսը քննադատել էր «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ իր խոսքը աղավաղվել է։

Մովսիսյանը հայտարարել էր, որ Վալերի Կարպինի օրոք «Սպարտակն» ավելի գեղեցիկ, կոմբինացիոն եւ դիտարժան խաղ էր ցուցադրում։ Դրանից հետո «Սպարտակը» արգելեց Մովսիսյանին հաղորդակցվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Սպարտակ» է տեղափոխվել «Կրասնոդարից», Օզբիլիսը՝ «Կուբանից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում