Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդիին 32 միլիոն եվրոյով, հաղորդում է Goal.com-ը:
Իսպանացի ֆուտբոլիստին գնելու ցանկություն ունի «Լիվերպուլը»: 25-ամյա խաղացողի տրանսֆերի հավակնորդ է նաեւ Լոնդոնի «Արսենալը»:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Իլյարամենդին մասնակցել է 24 հանդիպման:
Խաղացողը 2013-ի ամռանն է «Ռեալ Սոսյեդադից» 32.2 միլիոն եվրոյով տեղափոխվել մադրիդյան ակումբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում