Միլանի «Ինտերի» նախագահ Էրիկ Տոհիրը եւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն քննարկել են անձնական պայմանագրի կետերը եւ հասել են համաձայնության, հաղորդում է Mediaset-ը։ 31-ամյա կոտդիվուարցի խաղացողին առաջարկվել է չորս տարվա պայմանագիր, տարեկան չորս միլիոն եվրո աշխատավարձով՝ չհաշված հնարավոր բոնուսները։
«Մանչեսթեր Սիթին» ու Յայա Տուրեն պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ունեն տարաձայնություններ։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017 թվականը։ Յայա Տուրեն անգլիական ակումբում է 2010 թվականից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում