«Քլիվլենդը» «Բոստոնի» նկատմամբ երկրորդ հաղթանակը տարավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆում: 1/8 եզրափակիչի երկրորդ խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր ամերիկացի Լեբրոն Ջեյմսը, ով վաստակեց 30 միավոր:
Խաղային օրվանից հետո ներկայացվել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Վաշինգտոնի» խաղարկող Ջոն Ուոլի հիանալի պաշտպանողական գործողությունը:
NBA, 1/8 եզրափակիչ
«Քլիվլենդ» - «Բոստոն»՝ 99:91 (25:26, 26:24, 24:18, 24:23)
Շարքի հաշիվը՝ 2:0
«Տորոնտո» - «Վաշինգտոն»՝ 106:117 (31:26, 18:34, 26:37, 31:20)
Շարքի հաշիվը՝ 0:2
«Հյուսթոն» - «Դալաս»՝ 111:99 (23:24, 30:27, 28:29, 30:19)
Շարքի հաշիվը՝ 2:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում