23:17  ,  20 ապրիլի, 2015

«Արսենալը» ցանկանում է գնել Իգուաինին

Արգենտինացի ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինն ամռանը կհեռանա իտալական «Նապոլիից»։ Ֆուտբոլիստին գնելու ցանկություն ունի Լոնդոնի «Արսենալը» հաղորդում է calciomercato-ն։ Անգլիական ակումբը պատրաստ է 27-ամյա հարձակվողի տրանսֆերի համար վճարել 28,9 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ Իգուաինին առաջարկել շաբաթական 57 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստին իր կազմում տեսնելու ցանկություն ունի նաեւ Թուրինի «Յուվենտուսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում