Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 25-րդ տուրում «Վարդարը» տանը նվազագույն հաշվով առավելության է հասել «Ռենովայի» նկատմամբ: Դաշտի տերերի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:
Արթուր Միրանյանը եղել է «Վարդարի» փոխարինողների թվում, իսկ Արտակ Դաշյանը չի հայտավորվել խաղին:
«Վարդարը» 58 միավորով Մակեդոնիայի առաջնության առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող «Ռաբոտնիչկին» ունի 54 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում